Սեբաստացու օրեր կրթահամալիրում

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

Ես ինձ մի քիչ նմանացնում եմ Մխիթար Սեբաստացու հետ, որովհետև նա հինգ տարեկանում գրել կարդալ սովորեց, իսկ ես վեց տարեկանում: Օրինակ՝ այստեղ չեմ նմանացնի Մխիթար Սեբաստացու հետ, որովհետև նա վեց տարեկանում արդեն ուզում էր քահանա դառնար, բայց ես նրա տարիքում չգիտեի թէ քահանան ինչ է, որ ինձ ասեին եկեղեցում սև շորերով հագած մարդիկ են ես միանգամից կիմանայ: Ես ինձ նույնպես համարեմ աշխատասեր, բայց նա ինձնից ավելի աշխատասեր էր: Մարդիկ ուսումը ամրապնդելով գնում են տարբեր երկրներ, Մխիթարը գնաց Հռոմ և այնտեղ Հռոմի պապը շնորհեց նրան որպես աբբահոր: Ես երբ Մխիթար Սեբաստացու տեղը լինեի շատ կուրախանայ, որ Հռոմի պապը ինձ աբբահոր կոչումը շնորհեր: Եվ ես ինձ համարում եմ Սեբաստացի: Ես մի քիչ էլ նման եմ գիրք կարդալով, որովհետև ես մի հատ գիրք չկա, որ կարդամ և չվերջացնեմ:

Թողնել մեկնաբանություն