Իմ դերի մասին

Իմաստուն զինվորը

 

<<Առականի>> թատերական ներկայացում: Դասարանը խմբերի է բաժանվել և խմբերով ներկայացնում ենք տարբեր առակներ: Կոնկրետ մեր խումբը ընտրել է <<Իմաստուն զինվոր>> առակը: Կատարել ենք դերաբաշխում: Ես, Ռոմանը, Գոռ, Արտաշեսը, Գրիգորը, Սարքիսը և Արամեն: Երեք հոգի խոսք ունեն, իսկ մնացածը գործողություններն են ներկայացնում:  Որոշեցինք թէ ինչ հագուստով պետք է լինենք: Ես երկրորդ դերասանն եմ: Եկեք ներկայացեմ իմ կերպարի մասին: Իմ կերպարային անունը հենց իմ իրական անունն է: Իմ կերպարում ես քսան տարեկան եմ, բարձրահասակ և շատ ուժեղ: Երևանից եմ: Ես իմ դերի ժամանակ պետք է զինվորական համազգեստ հագնեմ: Եվ ես պետք է մի կաղ զինվորին հետ պահեմ պատերազմ գնալուց: Իմ հերոսը անմիտ է, քանի որ մտածում է պատերազմին մենակ ֆիզիկապես են գնում: Իմ կարծիքով մեր ներկայացումը ամենալավը կլինի:

Թողնել մեկնաբանություն