Դդում ենք աճեցնում

Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում:

Պարարտանյութերը. աշնանը հողը պետք է պարարտացնել տորֆակոմպոստով (1 մ²–ին՝ 1-2 դույլ) և սուպերֆոսֆատով (60-80 գ)։ Դրական ազդեցություն է ունենում վեգետացիայի շրջանում պարարտացնելը։ 1-ին սնուցումը կատարել բույսերի կոկոնակալման փուլում, 2-րդը՝ ծաղկման սկզբում՝ տալով ազոտ-ֆոսֆոր-կալիում (1:2:2), 1 մ²–ին՝ 50-60 գ կամ փտած գոմաղբի (1:10), թռչնաղբի (1:30) թուրմ, 8–10–ական բույսին՝ 1 դույլ։ Սածիլներ աճեցնելիս կարելի է սնուցել հանքային պարարտանյութերով (25 գ ազոտական, 10 գ ֆոսֆորական, 10 գ կալիումական), 1 մ²–ին՝ 10 լ։

Թողնել մեկնաբանություն