9-րդ դասարանի թեստերը՝ որպես գիտելիքի ստուգման ձև

Ինձ համար իններորդ դասարանի քննությունը շատ անիմաստ է։ Իմ համար մենակ իմաստ ունի այն դեպքը, երբ տանը բացում ես թեստեր և լուծում դրանք։ Այդպես դու կարող ես իմանալ, թե ինչ գիտես այդ առարկայից և ինչ չէ։ Ծնողների մեծ մասի սխալն այն է, երբ նրանք իրենց երեխաներին երբեք պարապմունքների չեն տարել, բայց հենց այդ քննությունների համար նրանք պարապել են տալիս և Դրանից հետո նրանք չեն շարունակում պարապմունքների գնալ։ Ես այդ իններորդ դասարանի թեստերը միայն համարում եմ, որպես գիտելիքի ստուգման ձև. դրանով դու չես կարող առարկան սովորել և դրանք անելուց հետո դու չես կարող քննության ժամանակ բարձր ստանալ։ Եթե քննությունները չլինեին, սովորողը այդ ժամանակ կարող էր հանգստանալ և հանգիստ սկսել Սեպտեմբերի մեկը։

Թողնել մեկնաբանություն