Կենդանի օրգանիզմի քիմիան

Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում ենԱրեգակից:

Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր:

Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։ 

070d0fee9ad6664c43c4cb24e6746493.jpg

Մարդը, կենդանիները և որոշ միկրոօրգանիզմներ անօրգանական նյութերից օրգանական նյութեր չեն ստեղծում։ Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։

Թողնել մեկնաբանություն