21.11-25.11 Թեմայի ամփոփում՝Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումներ

1. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 60 Օմ է:

image-5f26d071.png

Լուծում

60Օմ.3=180Օմ

Պատ.՝180Օմ։

2. Շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը 84 Օմ է: Շղթայի տեղամասը բաղկացած է միմյանց հաջորդաբար միացված 2 միատեսակ լամպերից և ռեոստատից:

Որոշեք լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը, եթե ռեոստատի դիմադրությունը՝ 2 Օմ է:

Nk 9-5-1-12.jpg

Լուծում

84-2=82Օմ

82:2=41Օմ

Պատ.՝41Օմ։

3. Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 2.5 Ա:

Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 7 Օմ է:

13.jpg

4. 150 Օմ և 400 Օմ դիմադրություններով երկու ռեզիստորներ հաջորդաբար միացված են հոսանքի աղբյուրին: Երկրորդ ռեզիստորի ծայրերում լարումը 300 Վ է:

Որոշեք հոսանքի ուժը շղթայում և լարումը տեղամասի ծայրերում:

13.jpg

5. Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 2 Օմ, 3 Օմ և 5 Օմ դիմադրություններով:

Լարումը այդ տեղամասի ծայրերում 40 Վ է:

Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին:

13.jpg

6. 300 Օմ դիմադրություն ունեցող ալյումինե հաղորդալարը բաժանեցին 4 հավասար մասի և դրանք միացրեցին միմյանց զուգահեռաբար:

Որոշեք ստացված հաղորդալարի դիմադրությունը:

fd91abed413b91f470a0152a3e11de9e3b6e06d4.jpg

7. Նկարում պատկերված շղթայում լարումը 80 Վ է, A ամպերաչափը ցույց է տալիս 1.6 Ա, իսկ առաջին հաղորդիչի դիմադրությունը՝ R1=120 Օմ:

Որոշե՛ք երկրորդ հաղորդչի դիմադրությունը՝ R2-ը, ինչպես նաև A1 և A2 ամպերաչափի ցուցմունքները:

Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ:

Nk 9-6-2-9.jpg

8. Նույն հաստության պղնձե հաղորդալարերից առաջինի երկարությունը 30 սմ է, իսկ երկրորդինը՝ 3 մ է:

Ո՞ր հաղորդալարի դիմադրությունն է ավելի մեծ և քանի անգամ:

9. Եռակցման ապարատը միացված է լարման ցանցին 100 մ երկարության և 10 մմ² լայնական հատույթի մակերեսով պղնձե հաղորդալարով:

Որոշեք լարումը հաղորդալարի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 150 Ա է:

Պղնձի տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական  մասում բերված աղյուսակից:

Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

uyio.png

10. Որքա՞ն է էլեկտրամագնիսի կոճին փաթաթված պղնձե հաղորդալարի երկարությունը, եթե նրա լայնական հատույթի մակերեսը 0.18 մմ² է, իսկ դիմադրությունը` 40 Օմ:

Մետաղների տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական մասում բերված աղյուսակից:

slide_2.jpg

Թողնել մեկնաբանություն