Խաղողի վազ

Խաղողի այգիներ

Ուղղահայաց կողային պաշտպանության համակարգը լիովին համատեղելի է շպալերային համակարգով կառուցված խաղողի այգիների հետ, որը լիովին ապահովվում է պաշտպանությունը կարկուտից , քամիներից, արևայրուքից, թռչուններից և այլ արտաքին վնասներից։ Ի սկզբանե մտածված որպես հակակարկտային համակարգ, բազմաթիվ վերանախագծումներից հետո ի հայտ եկավ այս համակարգի իրական ներուժը: Այսօր նման համակարգը ներկայացնում է իրական բազմաֆունկցիոնալ պաշտպանություն, և ապահովվում է բարձր արտադրողականություն ։

Գինեգործությունը բարդ և միևնույն ժամանակ նուրբ արվեստ է։ Աշխարհում ամենագեղեցիկ լանդշաֆտներից մեկը ձևավորում են հենց խաղողի այգիները:
Մեր կազմակերպության գործունեությունը սկսվել է գինեգործական ավանդույթներով հարուստ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ գյուղի հարակից տարածքում, ծովի մակարդակից 1450 մետր բարձրության վրա նոր խաղողի այգիների հիմնումով։ 2018-2021 թվականներին հիմնված խաղողի այգիները զբաղեցնում են ավելի քան 45 հեկտար տարածք և տարեցտարի գնալով ընդլայնվում են: Այգիներում տնկված են հիմնականում Արենի և Ոսկեհատ խաղողի էնդեմիկ սորտեր՝ որոնք բնորոշ են տվյալ տարածաշրջանին:

Ոսկեհատ (Խարջի) 100%, ամենահին վայրի հայկական խաղող, հանդիպող Աշտարակի, Փարաքյարի և Էջմիածնին հարակից շրջաններում: Այս սորտը հանդիպում է նաև. Վայոց Ձորում. Կարմիր Բլուրի պեղումների (7-րդ դար մ.թ.ա) ժամանակ, բացի բազմաթիվ կարասներից և գինեգործական այլ իրերից հայտնաբերվել են ածխացած խաղողի սերմեր, որոնք ենթարկվել են մանրակրկիտ գիտական անալիզի, որի արդյունքում պարզվել է, որ նրանք պատկանել են մինչեւ այժմ գոյություն ունեցող (Խարջի) խաղողի սորտին: Հայաստանի Աշտարակի շրջանի Ոսկեհատ սորտի թումբային խաղողի այգիների տարիքը երբեմն հասնում է 150 և ավելի տարի: Եզակի, անկրկնելի խաղող, որը պահանջում է հատուկ ուշադրություն: Միևնույն ժամանակ դիմանում է խիստ կտրուկ-մայրցամաքային կլիմային (տաք ամառ և ցուրտ ձմեռ): Սորտի բացահայտման իդեալական պայմանները՝ դա ամռան վերջին ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի կտրուկ տատանումներն են (տարբերությունը ջերմաստիճանի երբեմն հասնում է մինչև 20): Այս սորտից պատրաստված գինիները ունեն յուրահատուկ բուրմունք և  տակարներում հնեցման մեծ հնարավորություն:

Թողնել մեկնաբանություն