Հետաքրքիր փաստեր Գուգլ ընկերության մասին

Google անվանման առաջացումը

Google ծառայությունը հայտնվել է 1996թ., այն Սթենֆորդի համալասարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի գիտա–հետազոտական նախագիծն է։ Սկզբում որոնողական համակարգն ստացել էր BackRub անունը, քանի որ այն ստուգում էր կայքերի կարևորությունը` հետադարձ հղումների միջոցով։ Այնուհետև ուսանողները որոշեցին վերանվանել` Googol: Հետաքրքիրն այն է, որ հայտնի Google անունը առաջացել է սաղմնային փուլում ներդրողներից մեկի սխալի պատճառով, վերջինս ներդրումային կտրոնում տառասխալով է գրել ընկերության անունը` Google։ Գումարը ստանալու համար ուսանողներն ստիպված էին հենց այդ անունով գրանցել ընկերությունը, որն էլ արվել է 1998թ. սեպտեմբերի 4–ին։ Սկզբնական շրջանում Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը աշխատում էին իրենց ընկերոջ ավտոտնակում։ Հանված է ittrend.am-ից

Google-ը հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Եթե նրանցից որևէ մեկը մահանում է, ապա նրա կինը կամ ամուսինը 10 տարի ստանում են նրա աշխատավարձի 50%-ը, իսկ նրա ժառանգներին մինչև 19 տարեկան դառնալը, ամեն ամիս փոխանցվում է 1000 դոլար: Հանված է mediamag.am-ից

Ներկա պահին Google -ը աշխատում է մի համակարգչի ստեղծման վրա, որը կծրագրավորի ինքնուրույն (Neural Turing Machine): Հանված է mediamag.am-ից

Google  ստացել է իր անվանումը լրիվ պատահականորեն: Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ուղղակի սխալվել են, երբ ցանկացել են գրել «Գուգոլ» («googol») բառը, այսինքն 10100 թիվը: Հանված է mediamag.am-ից

Շները Google-ի հավատարիմ բարեկամներն են: Ընկերությունն ունի իր տարածքը հսկող հավատարիմ շուն` Յոշկան, և ընկերության սերը շների նկատմամբ այսքանով չի սահմանա-փակվում: Google-ի բոլոր աշխատակից-ներին թույլատրվում է աշխատանքի ներ-կայանալ իրենց հավատարիմ բանեկամ-ների հետ: Հանված է copypaste.am-ից:

Թողնել մեկնաբանություն