Մայրենի 20.05.2019

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր  դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ կտրելու  եմ:

-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե չկարողացա ̀  գլուխս  կտրի:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած լինում:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը̀ գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀ կհավանե՞ս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, — ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը և  խփում  թագավորի  ոտքերին:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում, թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ էդրվածդու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բացթողած տառերը:
   _____________________________

_____________________________

_____________________________

_____________________________

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարող:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ                             թագավոր

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկիր-գոյական

Երկար-ածական

Դերձակ-գոյական

Ասում է-բայ

6.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

7.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում:

բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

8.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման արձակել:

Որովհետև նա վերմակ չուներ։

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Նա թագավորին լավ դաս տվեց:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է օգտագործված  տեքստում:

Ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր:

Թողնել մեկնաբանություն